ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀ նախագահը հանդիպել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահը հանդիպել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ
09.12.2012 | 23:44

Դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Նույն օրը ՀՀ նախագահը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: ՀՅԴ մամլո դիվանի հաղորդմամբ` «կայացել է երկարատև քննարկում Հայաստանի պետական-հանրային և քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված ՀՅԴ առաջադրած 7 կետանոց հիմնադրույթների շուրջ»: Բացի այդ` կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ